Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

Անհրաժեշտ է կտրուկ փոխել վերաբերմունքը սոցիալապես անապահով խավի նկատմամբ. քաղաքապետ

Մայրաքաղաքի սոցիալական ծառությունների տարածքային գործակալությունների աշխատանքների կազմակերպման հետ կապված հարցեր են քննարկվել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած խորհրդակցության ընթացքում:

Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դիմելով գործակալությունների պետերին, քաղաքապետը նախ նկատել է, որ համակարգում առկա են որոշակի խնդիրներ ու բացթողումներ, որոնք հարուցում են քաղաքացիների դժգոհությունն ու բացասաբար են անդրադառնում աշխատանքների բնականոն ընթացքին: Տարոն Մարգարյանը մասնավորապես դժգոհել է ոլորտի աշխատակիցների մասնագիտական որակավորման արդյունքներից, որոշ դեպքերում նաև քաղաքացիներին մատուցած ծառայությունների որակից:

«Սա այն ոլորտն է, որտեղ պետք է աշխատեն միայն խորը մասնագիտական հմտություններով օժտված բարձրակարգ մասնագետներ, քանի որ գործ ունենք սոցիալական տարբեր պայմաններում ապրող ու յուրովի խնդիրներ ունեցող քաղաքացիների հետ: Անհրաժեշտ է կտրուկ փոխել վերաբերմունքը սոցիալապես անապահով խավի նկատմամբ և բարձրացնել բնակչությանը մատուցվող ծառայությունների որակը»,- նշել է քաղաքապետը:

Անդրադառնալով կարիքավոր ընտանիքների անապահովության գնահատման համակարգին, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը ընդգծել է, որ այս դեպքում ևս տեղ են գտել թերացումներ ու բացթողումներ, որոնք պետք է բացառվեն:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն, տարածքային գործակալությունների աշխատակիցները երբեմն թերանում են իրենց պարտականություններում, չարաշահում լիազորությունները: Վստահեցնում եմ բոլորիդ, որ նման աշխատակիցների նկատմամբ կկիրառվեն վարչական խիստ մեխանիզմներ, ընդհուպ մինչև համակարգից հեռացում: Տեղերում ձեր թիվ մեկ խնդիրը պետք է լինի կառույցի հեղինակության բարձրացումը, քանի որ անգամ մեկ աշխատակցի թերի գործունեությունը կարող է ստվերել ողջ աշխատանքը» ,- նշել է Տարոն Մարգարյանը:
Քաղաքապետը տարածքային գործակալությունների պետերին հանձնարարել է նաև անձամբ այցելել կարիքավոր ընտանիքներին, ինչը կնպաստի նաև տեսուչների կողմից հնարավոր բացթողումների վերհանմանը և ընդհանուր իրավիճակի հստակեցմանը: Տարոն Մարգարյանը հատկանշել է, որ միայն սրտացավ ու հոգատար վերաբերմունքի դեպքում հնարավոր կլինի գոհացնել քաղաքացիներին, այդպիսով վերականգնելով նաև համակարգի նկատմամբ վստահությունը:

Ի պատասխան քաղաքապետի հանձնարարականների, սոցիալական ծառությունների տարածքային պատասխանատուները խոստացել են կարճ ժամկետում վերանայել աշխատանքային մոտեցումներն ու շտկել թերացումները և բացթողումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում