Deutsche Welle-ի փոխանցմամբ՝ Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ԵՄ-ին սպառնացել է առևտրային բեռնարգելքով՝ ի պատասխան Իրանի նկատմամբ ԵՄ սահմանած նավթային ու ֆինանսական պատժամիջոցների.
«ԵՄ հետ մեր առևտրի ծավալը կազմում է 24 միլիարդ դոլար: Մենք այդ առևտուրը կարող ենք անել մեկ այլ վայրում: Եթե նման կերպ վարվենք, ապա դա ճանապարհ կհարթի Եվրոպայի գործազուրկների բանակը ևս 300,000-ով ավելացնելու համար: Իրանի դեմ պատժամիջոցներ սահմանելը սխալ է»:
Ահմադինեժադը նաև հերքել է, որ Հոլոքոսթ է եղել:











































