Իսպանական լրատվամիջոցների փոխանցմամբ` կատալոնական «Բարսելոնա»-ի պաշտպան Էրիկ Աբիդալը դեռևս մարզվում է թիմի հետ:
Ընթացիկ մրցաշրջանում նա այլևս չի հայտնվի «կապտանռնագույններ»-ի կազմում: Աբիդալին մոտակա շաբաթների ընդացքում սպասվում լյարդի փոխպատվաստման բարդ վիրահատություն: Այնուամենայնիվ, ֆրանսիացին շարունակում է մարզվել իր թիմակիցների հետ:
«Աբիդալի համար շատ դժվար կլինի նորից վերադառնալ մեծ սպորտ: Ես վստահ եմ, որ վիրահատությունը հաջող կընթանա, և նա կկարողանա հետագայում փորձել հանդես գալ որոշ մարզաձևերում: Բանն այն է, որ ֆուտբոլը հանդիսանում է կոնտակտային մարզաձև, իսկ վիրահատությունից հետո նա պետք է խուսափի հարվածներից», – ասել է Ռաֆայել Մաթեսանսը, ով համարվում է մարդկային օրգանների փոխպատվաստման մասնագետ:









































