«Արմավիա» ավիաընկերությունն ամբողջությամբ փակել է «Ռոսավիացիային» ունեցած դեկտեմբեր ամսվա պարտքը` կապված աերոնավիգացիոն ծառայության հետ: Այս մասին, ինչպես հայտնում է RIA Novosti-ն, հայտարարել է «Ռոսավիացիայի» ղեկավար Ալեքսանդր Ներադկոն։
«Արմավիան» վճարել է 178 հազար դոլար:
Ներադկոյի խոսքով` մարելով պարտքը, «Արմավիան» հնարավորություն է ստանում այսուհետ ևս իրականացնել թռիչքներ դեպի Ռուսաստան: Նա նաև նկատել է, որ հայկական ավիափոխադրող ընկերության ընթացիկ պարտքը ներկայում՝ կազմում է 354 հազար դոլար: Այս մասին հայտնում է Intetfax-ը:
Մարտի 6-ից «Ռոսավիացիան» աերոնավիգացիոն ծառայության պարտքերի պատճառով «Արմավիային» արգելել էր թռիչքներ իրականացնել դեպի Ռուսաստան: Այդ օրը, սակայն, «Արմավիան» ռուսական ավիագերատեսչությանը նամակ է հղել` խոստանալով վճարել դեկտեմբերյան պարտքը մինչև մայիսի 20-ը:
Դրանից հետո «Ռոսավիացիան» վերսկսել էր ընկերությանը ծառայությունների մատուցումը և թույլատրել էր մինչև մարտի 20-ը իրականացնել թռիչքներ դեպի Ռուսաստան:









































