Վրացական «Պիրվելի» գործակալության փոխանցմամբ՝ ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը Վրաստան կայցելի ապրիլի 10-20-ն ընկած ժամանակահատվածում: Այս մասին հայտնում է դիվանագիտական աղբյուրը:
Վերջինիս հաղորդմամբ՝ Քլինթոնը Վրաստանում հանդիպումներ կունենա իշխանության ու ընդդիմության ներկայացուցիչների հետ:
Հիշեցնենք, որ Վրաստանի փոխարտգործնախարար Նինո Կալանդաձեն երեկ տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ հայտարարել էր, որ իրենք Քլինթոնի վրացական այցի շուրջ դեռ բանակցում են, և առայժմ հայտնի չէ այդ այցի ստույգ ժամկետը, քանի որ Քլինթոնի աշխատանքային գրաֆիկը չափազանց ծանրաբեռնված է:









































