«Առաջին լրատվական»-ի աղբյուրների համաձայն՝ Վարդան Բոստանջյանը չի լինելու ԲՀԿ ցուցակում, և դա պայմանավորված է վերջերս Բոստանջյանի արած այն հայտարարության հետ, թե ԲՀԿ-ն պարզապես առիթ չունի չսատարելու 2013-ի նախագահական ընտրություններին Սերժ Սարգսյանի թեկնածությունը:
Նշենք, որ Վ. Բոստանջյանը տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր է, ՌԴ բնական գիտությունների ակադեմիայի անդամ, ՀՀ ինժեներական ակադեմիայի թղթակից-անդամ, ավելի քան 130 հրապարակումների հեղինակ: Տնտեսական զարգացման հիմնախնդիրների լուծմանը նվիրված հետազոտությունների համար 1980 թվականին հասարակական գիտությունների գծով արժանացել է Համամիութենական մրցանակաբաշխության դափնեկրի կոչման:









































