Monday, 08 06 2026
Սպասվում է անձրև
Լարսը բաց է
Տոկաևը շնորհավորել է Փաշինյանին
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Ազնիվ է ՌԴ-ից եկածին տանել վարժանքի. եթե մեր բախտը որոշելու իրավունք ունի, պարտականություն էլ ունի
Գորիս-Կապան ճանապարհին «Jeep»-ը գլորվել է ձորը. կա 4 զոհ
09:15
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
09:10
Իսրայելը հարվածել է Իրանում գտնվող ռազմական թիրախներին
Երևանը զգուշավոր է, բայց ոչ՝ հակառուս. Մոսկվայի քայլերը անհամաչափ են
08:50
Ֆիլիպիններում 7.8 մագնիտուդով ուժեղ երկրաշարժ է գրանցվել
Հետընտրական զարգացում չի կարող լինել․ Քոչարյանը, Ծառուկյանը, Կարապետյանը նստելու են բանտ․ վարչապետ
Կարևորվել է գենդերազգայուն բնապահպանական գործողությունների առաջմղումը և Ռիոյի կոնվենցիաների միջև համագործակցության ու փոխլրացման ամրապնդումը
Բացառում եմ, որ ՀՀ ժողովուրդը պատերազմի եռագլուխ կուսակցությանը թույլ տա թպրտալ․ Փաշինյան
1596 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Միանձնյա կառավարման մանդատը ավելի արդյունավետ կիրացվի, եթե կառավարությունը «միանձնյա որոշումներ չկայացնի»
Ամփոփվել են 1354 ընտրատեղամասերից ստացված նախնական արդյունքները. ԿԸՀ
10 րոպե առաջ ոչ պաշտոնապես զրուցել եմ Մակրոնի և Կոբախիձեի հետ․ վարչապետ
1299 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Քրեական օլիգարխիայի ունեզրկումը պետք է շատ արագ տեմպերով տեղի ունենա․ Փաշինյան
1067 ընտրատեղամասերում քվեարկության նախնական արդյունքները․ ԿԸՀ
Ընտրությունների արդյունքում հաղթել է ՔՊ-ն, որը միանձնյա կձևավորի կառավարություն․ վարչապետ
Ինչ պատկեր է 176 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
Ինչ պատկեր է 131 տեղամասի հաշվարկներով. ԿԸՀ նախնական արդյունքները
00:40
Իրան-Իսրայել հակամարտությունը կրկին սրվում է
ԿԸՀ-ն ամփոփել է 113 տեղամասերի նախնական արդյունքները
Ինչպիսին են ընտրությունների նախնական արդյունքները 110 տեղամասերի համար
Վրաստանի վարչապետը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում հաջողության կապակցությամբ
Արարատի մարզի միասնական երթուղային ցանցի նոր տրանսպորտային միջոցների առաջին խմբաքանակն արդեն տեղում է. ՏԿԵՆ
Վայոց ձորում ընտրակաշառքի կասկածով խուզարկություններ և ձերբակալություններ են իրականացվել
23:50
Աբրամովիչը Կիևում գաղտնի հանդիպում է ունեցել Զելենսկու հետ

Եթերում նվազել են կուսակցությունների գործունեությունը գնահատող հաղորդումները. Բ. Նավասարդյան

Կուսակցությունների գործունեությանը վերաբերող նյութերի լուսաբանմանը հեռուստաընկերություններում վերջերս ավելի հավասարակշիռ ուշադրություն է դարձվում, բացի այդ՝ նվազել են գնահատականներ պարունակող անդրադարձները: Այսօր կայացած մամուլի ասուլիսի ժամանակ այս մասին ասաց Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը՝ ներկայացնելով ԱԺ ընտրությունների նախաշեմին հայաստանյան լրատվամիջոցներում մարտի 1-ից 10-ն անցկացված մշտադիտարկման միջանկյալ հաշվետվության տվյալները:

«Նախընտրական գործընթացների լուսաբանմանն առավել ակտիվորեն անդրադարձել են «Կենտրոն»-ը, Հ2-ը, «Երկիր Մեդիա»-ն, առավել քիչ՝ «Շանթ»-ը, որը նախընտրական գործընթացների լուսաբանմանը «Կենտրոն»-ից մոտ 15 անգամ քիչ եթերաժամ է հատկացրել: Կուսակցությունների հանդեպ ամենահամաչափ մոտեցումները դրսևորվել են Հ2-ում և Հանրային ռադիոյում»,- ասաց նա:

Բորիս Նավասարդյանի խոսքով՝ նոյեմբեր-դեկտեմբեր ամիսների համեմատ՝ եթերում նվազել են կուսակցությունների հասցեին գնահատական կամ թաքնված գովազդ պարունակող հաղորդումները: «Այս առումով կասկածներ հարուցող նյութերի հանդիպել ենք միայն ԲՀԿ-ի և ՕԵԿ-ի մասով: Միաժամանակ մոտ 30 դրական գնահատական պարունակող հաղորդում եղել է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի մասին: Բացասական գնահատականներ պարունակող 8 նյութից 6-ը եղել է ՀԱԿ-ի վերաբերյալ»,- նշեց նա:

Պատասխանելով հարցին՝ ինչո՞ւ է բոլոր եթերների, մասնավորապես Հ1-ի եթերում համապետական կարգով ամենաշատը խոսվում իշխող ՀՀԿ-ի մասին, Երևանի մամուլի ակումբի նախագահը նկատեց, որ քաղաքական ուժերը որոշակի ազդեցություն ունեն հեռուստաընկերությունների վրա, ինչն էլ անդրադառնում է վերջիններիս թվային ցուցանիշների վրա:

«Երկրորդ պատճառն այն է, որ ոչ բոլոր կուսակցություններն են նախընտրական շրջանում բավականաչափ ակտիվություն ցուցաբերում»,- նկատեց նա:

Անդրադառնալով լրագրողների՝ առաջիկա ԱԺ ընտրություններին մասնակցելու նպատակով այս կամ այն կուսակցության ցուցակում ներգրավվելու հարցին՝ Բորիս Նավասարդյանն ասաց, որ Հեռուստատեսության ու ռադիոյի ազգային հանձնաժողովը հետևողական է լինելու, որպեսզի վերջիններս արդեն ապրիլի 8-ից չերևան եթերում՝ հնարավորություն չունենալով իրականացնել իրենց քաղաքական ուժի քարոզչությունը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում