Sunday, 14 06 2026
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան

Եվրախորհրդարանի հանձնաժողովի օրակարգում Հայաստանին վերաբերող հարցեր են

Հարավային Կովկասի տարածաշրջանի վերաբերյալ եվրոպացի օրենսդիրները պետք է հինգշաբթի օրը քվեարկությամբ հավանություն տան հանձնարարական բնույթի երկու փաստաթղթերին, որոնք Եվրահանձնաժողովի կողմից կիրառվելու են Հայաստանի եւ Ադրբեջանի հետ ասոցացման համաձայնագրերի բանակցություններում, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանը։

Հայաստանի մասով փաստաթղթի նախագիծը կազմել է լեհ օրենսդիր Տոմաշ Պյոտր Պորեմբան։ Դրանում ասվում է, որ հիմնվելով Եվրոպական հարեւանության Գործողությունների ծրագրի, Արեւելյան գործընկերության համատեղ հռչակագրի, Հայաստանի եւ Եվրոպական միության միջեւ ստորագրված մի շարք այլ համաձայնագրերի վրա, ինչպես նաեւ հաշվի առնելով ժողովրդավարական բարեփոխումներ իրականացնելու եւ օրենքի գերակայությունը ապահովելու մասին Հայաստանի ստանձնած պարտավորությունները, Եվրոպական միությունը Հայաստանի հետ քննարկում է Ասոցացման համաձայնագիրը։

«Ազատություն» ռադիոկայանի Բրյուսելում հավատարմագրված թղթակից Ռիկարդ Ջոզվիակի փոխանցմամբ, նախագծում կա երեք հիմնարար դրույթ։

Դրանցից մեկն այն է, որ Ասոցացման համաձայնագիրը վերաբերում է Հայաստանի ամբողջ տարածքին։ Սա որոշակի լրացուցիչ իմաստ է հաղորդում Լեռնային Ղարաբաղի հակամարտության համատեքստում, քանի որ նույն ձեւակերպումը կա նաեւ Ադրբեջանին վերաբերող նախագծում։

«Սա է, թերեւս, վիճահարույց հանգամանքը։ Բացի այդ, փաստաթղթում ընդգծվում է գալիք խորհրդարանական ընտրությունները պատշաճ անցկացնելու անհրաժեշտությունը։ Դրանք պետք է լինեն ազատ եւ արդար», – ասել է Ռիկարդ Ջոզվիակը։

Նրա փոխանցմամբ, նախագծում կա նաեւ դրույթ, որի համաձայն` Եվրոպական միությունը ցանկանում է առավել ակտիվ դեր կատարել ղարաբաղյան բանակցային գործընթացում եւ, մասնավորապես, աջակցել ԵԱՀԿ-ի Մինսկի խմբի աշխատանքին։

Հինգշաբթի օրը քվեարկվելիք նախագծում կա անդրադարձ Մեծամորի ատոմակայանին, որը, ըստ Եվրամիության, մտահոգության առիթ է։

«Հարկ է որոշել դրա աշխատանքը դադարեցնելու հստակ ժամկետը», – ասվում է նախագծում, որը հաստատվելուց հետո կիրառվելու է Հայաստանի հետ Ասոցացման պայմանագրի բանակցություններում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում