Apple ընկերությունը դարձյալ հաստատել է առաջատարի իր դերը աշխարհում. նրա կապիտալիզացիան այժմ գերազանցում է 560 միլիարդ դոլարը:
Երկուշաբթի Apple հայտարարել է, որ, սկսած հաջորդ ֆինանսական տարվանից, կսկսի իր բաժնետոմսերի հետգնումը 10 մլրդ դոլար գումարի չափով: Մեկ բաժնետոմսի շահաբաժինը սահմանված է 2 դոլար 65 ցենտ:
Մի քանի օր առաջ Apple ներկայացրել էր նոր՝ iPad-3 պլանշետային համակարգիչը, որի վաճառքը ամբողջ աշխարհում ցույց է տվել ռեկորդային արդյունք,- հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայությունը:








































