Արգենտինահայ թենիսիստ Դավիդ Նալբանդյանը Օքլենդի Heineken Open անունը կրող մրցաշարի եզրափակիչում երկու սեթում (3:6, 2:6) պարտվեց մրցաշարի առաջին ռակետ իսպանացի Դավիդ Ֆերերին։ Այս հաղթանակով իսպանացին նվաճեց իր 10-րդ տիտղոսը ATP-ի մրցաշարերում։
Այս մրցաշարը կարելի է համարել նախապատրաստական փուլ Ավստրալիայի բաց առաջնությունից առաջ, որը կմեկնարկի 2 օրից: Հիշեցնենք, որ Ավստրալիայի բաց առաջնության առաջին փուլում Նալբանդյանն ուժերը կչափի Լեյտոն Հյուիթի հետ: