Եգիպտոսի խորհրդարանը նախօրեին որոշում է կայացրել, համաձայն որի՝ Հոսնի Մուբարաքի ռեժիմի դեմ բողոքող բոլոր ցուցարարները, ովքեր տուժել են, պետք է փոխհատուցում ստանան: Փոխհատուցումը նախատեսված է այն ցուցարարների համար, ովքեր բախումների հետևանքով հաշմանդամ են դարձել. նրանք կստանան մոտ 17 հազար դոլար: Այս մասին հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ փոխհատուցում կստանան միայն զոհերի իրավահաջորդները: Նոր օրենքն ուժի մեջ կմտնի Զինվորական բարձրագույն խորհրդի կողմից հաստատվելուց հետո: Մուբարաքի տապալումից հետո այս մարմինը ստանձնել է երկրի ղեկավարումը՝ մինչև քաղաքացիական իշխանության վերջնական ձևավորումը:







































