Բրիտանիայի արտաքին գործերի քարտուղար Ուիլյամ Հագն այսօր դատապարտել է Ֆրանսիայում հրեական դպրոցի վրա տեղի ունեցած հարձակումը, որի հետևանքով մեկ ուսուցիչ և երեք աշխակերտներ են մահացել:
AFP-ն հաղորդել է, որ Բրիտանիան հարձակումն անվանել է «հաշվարկված դաժանության» գործողություն:
Հագն իր հայտարարության մեջ ասել է, որ սարսափած է առավոտը տեղի ունեցած հարձակման պատճառով` ավելացնելով, որ բրիտանական կառավարությունն իր խորն ու անկեղծ ցավակցութուններն է հայտնում զոհերի ընտանիքներին ու ընկերներին և Ֆրանսիայում ողջ հրեական համայնքին:
Հագը նաև ասել է, որ նման սարսափելի բռնության համար ներում չի կարող լինել:









































