Եվրասիական տնտեսական միության ձևավորման համապարփակ պայմանագիրը հնարավոր է, որ ստորագրվի 2015 թվականի հունվարի մեկին։ Եվրասիական տնտեսական միության հերթական միջպետական խորհուրդը՝ պետույթունների ղեկավարների մակարդակով տեղի կունենա 2012 թվականի մայիսին։ Gazeta.ru-ն հաղորդում է, որ այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդևը:
«Մենք պայմանավորվել ենք, որ այդ հարցերի քննարկումը կշարունակեն պետությունների առաջնորդները՝ հավանաբար այս տարվա մայիսին, երբ տեղի կունենա ԵՏՄ նոր գագաթնաժողովը, նոր միջպետական խորհուրդը»,- ասել է Մեդվեդևը՝ ԵՏՄ պետությունների ղեկավարների մակարդակով միջպետական խորհրդի նիստից հետո հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ: Նա նաև ավելացրել է, որ ԵՏՄ դիտորդ-պետությունները որոշակի արտոնություններ կստանան, եթե միանան Մաքսային միությանը, իսկ հակառակ դեպքում նրանք կարող են որոշակի բարդությունների առջև կանգնել։
ԵՏՄ միջպետական խորհրդի նիստին մասնակցել են Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի, ինչպես նաև՝ Հայաստանի, Մոլդովայի և Ուկրաինայի նախագահները: Վերջին երեք պետություններն ունեն դիտորդի կարգավիճակ:
ԵՏՄ-ի անդամներից երեքը`Ռուսաստանը,Բելառուսը և Ղազախստանը, ձևավորել են Մաքսային միություն:






































