Նիդեռլանդական արվեստի գործերի Tefaf տոնավաճառի բացվելուն պես, որն այս տարի նշում է իր 25-ամյակը, վաճառվել է Պիտեր Պաուլ Ռուբենսի «Քրիստոսի խաչելությունը» ստեղծագործությունը: Ինչպես գրում է The New York Times-ը, կտավը վաճառվել է 3.9 միլիոն դոլարով:
Սակայն AryLyst-ի տվյալներով՝ նկարը, որը թվագրվում է 1618-1620 թվականներով, վաճառվել է Վան Օթթերլո ընտանիքի հավաքածուին 3.5 միլիոն եվրոյով (4.6 միլիոն դոլար):
Հրատարակությունը նշում է, որ Մաասթրիքթում վաճառքի է հանված նաև Հենրի Մուրի սև մարմարից քանդակը (1977 թ.), որը գնահատվել է 35 միլիոն դոլար, ինչպես նաև Սալվադոր Դալիի շուրթի տեսքով զարդը` սուտակից և մարգարիտից, գնահատվել է 45 հազար դոլար:
Մարտի 16-ին մեկնարկած տոնավաճառի կարևոր իրադարձություններից մեկն արվեստի շուկայի մասին ուսումնասիրությունների արդյունքների շնորհանդեսն էր: Պատմության մեջ առաջին անգամ Չինաստանն արվեստի շուկայի ծավալնելով առաջ է անցել ԱՄՆ-ից, որն առաջատարն էր ավելի քան 100 տարի: Համաշխարհային շուկայում Չինաստանի բաժինը 2011 թվականին կազմել է 30 տոկոս, իսկ ԱՄՆ-ինը` 29 տոկոս:
Քանի որ վերջին երկու տարիների ընթացքում ասիական արվեստի սեգմենտը շուկայում աճել է, Եվրոպայի կոլեկցիոներներն անցած տարվա սեպտեմբերին այցելել էին Շանհայ և Պեկին, որպեսզի կարգավորեին Ասիայից արտ-դիլլերների հետ համագործակցությունը:
Նիդեռլանդական տոնավաճառը կտեևի մինչև մարտի 25-ը: Այս տարի ցուցադրված են արվեստի գործեր, որոնք միասին գնահատվում են 1.3 միլիարդ դոլար:









































