Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը տարօրինակ է համարում այն հանգամանքը, իր ԱՄՆ-ը մի կողմից պատրաստակամություն է հայտնում 2014թ. զորքերը դուրս բերել Աֆղանստանից, մյուս կողմից բանակցություններ է վարում Քաբուլի հետ՝ դրանից հետո Աֆղանստանի տարածքում մի քանի ռազմաբազաներ ստեղծելու շուրջ:
«Միանգամայն տարօրինակ է, որ Վաշինգտոնը պնդում է, թե ամերիկյան զորքերը (և ես ենթադրում եմ ՆԱՏՕ-ի զորքերը) պետք է դուրս բերվեն 2014թ., ապա՝ միանգամայն նպատակաուղղված Աֆղանստանի հետ քննարկում է դրանից հետո 4 կամ 5 ռազմաբազաներ ստեղծելու հարցը»,- ասել է Լավրովը աֆղանական հեռուստաալիքներից մեկին տված հարցազրույցում, որը տեղադրված է ՌԴ արտգործնախարարության կայքում:







































