Իսրայելական Cursor Info կայքի փոխանցմամբ՝ Իսրայելի նախագահ Շիմոն Պերեսը տեսաուղերձով դիմել է Իրանի քաղաքացիներին, որում նրանց ընդվզման կոչ է արել:
Տեսաուղերձում Պերեսն Իրանի բնակիչներին շնորհավորել է Նովրուզի (Ամանոր) կապակցությամբ՝ ընդգծելով, որ հասարակ մարդիկ սիոնիստներին ատելու պատճառներ չունեն: Պերեսը նշել է, որ դրա գլխավոր մեղավորը Իրանի կառավարությունն է և Իրանի քաղաքացիներին կոչ է արել գլուխ բարձրացնել կոռուպցիոն ռեժիմի դեմ ու տապալել գործող կառավարությանը.
«Ես Իրանի բնակիչներին կոչ եմ անում տապալել այդ կոռուպցիոն ռեժիմը և վերադառնալ պարսկական փառահեղ ավանդույթներին: Իրանի ժողովուրդն ունի պատմական ու մշակութային մեծ ժառանգություն: Այն արտահայտվում է կատարելապես այլ ձևով և ոչ թե ռումբերի ու հրթիռների հանդեպ սիրով»:









































