Հայաստանի 3 քաղաքներում՝ Մասիսում, Էջմիածնում և Աշտարակում, և դրանց հարակից մոտ 15 բնակավայրերում այս տարի կիրականցվեն խմելու ջրի մատակարարման բարելավման աշխատանքներ: Այդ նպատակով Վերակառուցման և Զարգացման միջազգային բանկը «Համայնքային ջրամատակարարման ծրագիր» փոխառության համաձայնագրով Հայաստանի Հանրապետությանն է հատկացնում 15 մլն դոլարի վարկ:
Ջրային պետական կոմիտեի նախագահ Անդրանիկ Անդրեասյանն այսօր ԱԺ նիստում համաձայնագրի քննարկման ժամանակ ներկայացրեց, որ վարկը տրամադրվում է 35 տարով, որից 10 տարին արտոնյալ է:
«Ընդհանուր առմամբ, երկրում բնակավայր չկա, որտեղ կապիտալ միջոցների ծախսեր չեն իրականացվում»,- նկատեց Ա.Անդրեասյանը:










































