«Առաջին լրատվական»-ի տեղեկություններով «Ժառանգություն» կուսակցության համամասնական ցուցակից հանվել է ռադիոլրագրող Արաքս Պողոսյանի անունը: Նշենք, որ երեկ հրապարակված կուսակցության համամասնական ցուցակում Արաքս Պողոսյանը 17-րդ տեղում էր:
Հիշեցնենք, որ տարածված տեղեկությունների համաձայն, երեկ «Ժառանգության» քաղխորհրդի կողմից հաստատված համամասնական ցուցակն այժմ քննարկվում է «Ազատ դեմոկրատների» հետ և հնարավոր է այն փոփոխությունների ենթարկվի:









































