Հունաստանի նավաստիների արհմիությունը գործադուլ է հայտարարել՝ որպես բողոքի նշան պետական միջոցների խնայողությանն ուղղված հերթական տնտեսական միջոցառումների դեմ:
Ինչպես հաղորդում է Bloomberg գործակալությունը Պիրեյ նավահանգստում նավաստիների գործադուլի հետևանքով խաթարվել է հաղորդակցությունը Աթենքի և մեծ թվով Հունաստանի կղզիների միջև:
Արհմիությունների հաղորդագրության մեջ նշվում է, որ իրենք բողոքում են իրենց իրավունքները խախտող օրենքների դեմ: Մասնավորապես, նրանց դուր չի գալիս, որ չեղյալ է համարվել այն օրենքը, ըստ որի՝ հունական ջրերում աշխատող բոլոր օտարերկրյա նավերը պարտավոր են վարձել միայն հույն նավաստիների:
Գործադուլը կտևի 2 օր:









































