Երևանում, այսօր` մարտի 19-ին, ժամը 18:00-ին, Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու դահլիճում, տեղի կունենա Էթիկայի դպրոցի բացման արարողություն:
Այն իրականացվում է «Արարատ» հոգևոր միության և «Երիտասարդություն» հասրարակական կազմակերպության համատեղությամբ: Դպրոցում դասավանդելու են Արման Նավասարդյանը, Դավիթ Գյուրջինյանը, Սուսաննա Ալեքսանյանը, Հովհաննես Հովհաննիսյանը, Սեդրակ Մամուլյանը և այլոք: