Անցյալ տարի Պեկինի Գուգուն Կայսերական պալատի թանգարանից արժեքավոր իրեր գողացող հանցագործին դատապարտել են 13 տարվա ազատազրկման,- երկուշաբթի հաղորդել է չինական «Սինխուա» տեղեկատվական գործակալությունը:
27-ամյա Շի Բայկուին հաջողվել էր թանգարանից դուրս հանել անցյալ դարի ոսկե զարդատուփեր և կոսմետիկայի համար նախատեսված պայուսակներ: Սակայն հանցագործը ճանապարհին գողացած 9-ը իրերից 5-ը կորցրել էր: Կատարած հանցագործությունից 3 օր անց գողացված իրերը վաճառելու ապարդյուն փորձից հետո նա ձերբակալվել էր Պեկինի ինտերնետ սրճարաններից մեկում:
6 իր վերադարձվել է թանգարանին, սակայն 150 հազար յուան՝ 23.8 հազար դոլար, արժողությամբ 3 գողացված իրերի ճակատագիրը մինչ օրս անհայտ է:
Տղամարդը 3 տարի ժամկետով զրկվել է քաղաքական իրավունքներից, դատապարտվել 13 տարվա ազատազրկման և տուգանվել 13 հազար յուանով (2.1 հազար դոլար):
Պեկինի հենց կենտրոնում գտնվում է Կայսերական պալատը, որը հայտնի է նաև որպես Արգելված քաղաք, կառուցվել է 1406-1420 թվականներին և եղել է 24 չինացի կայսրերի նստավայրը: Ընդհանուր մակերեսը 720 հազար քառ. կմ է և իր մեջ ներառում է 9999 հատ սենյակ:








































