Ինդոնեզիայի ոստիկանությունը Բալի կղզում կրակել ու սպանել է հինգ կասկածյալ գրոհայինների, ովքեր, ինչպես ենթադրվում է, մասնակցել են ահաբեկչական գործողությունների իրականացմանը: Այս մասին հաղորդել է հակաահաբեկչական ազգային գործակալությունը:
Reuters-ի փոխանցմամբ՝ այդ հինգ մարդիկ կապված են եղել Jemaah Islamiah խմբի հետ, որը մեղադրվում էր 2002 թվականին Բալիի գիշերային ակումբներից մեկում պայթյուններ իրականացնելու մեջ, որոնց հետևանքով ավելի քան 200 մարդ էր մահացել:
Հակաահաբեկչական ազգային գործակալության ղեկավարի հաղորդմամբ՝ իրենք նաև կարողացել են պարզել, թե հետագայում որտեղ է ծրագրված ահաբեկչական գործողություններ իրականացնել, բայց հրաժարվել է մանրամասնել:








































