Ցուրտ և ձյունառատ ձմռանից հետո Բուլղարիայում օդերևութաբաններն այսօր նշել են ջերմաստճանի 12 ռեկորդ: Այս մասին հաղորդել է Օդերևութաբանության և հիդրոլոգիայի ազգային ինստիտուտը:
Վելիկո Տիրնովո քաղաքում 55 տարվա վաղեմության ռեկորդ է գրանցվել: Այնտեղ իսկական ամառային եղանակ է եղել` 25,8 աստիճան: Մի քիչ ավելի «ցուրտ» է եղել է Վիդինում` 25,6 աստիճան:
Սոֆիայում այսօր ցերեկը եղել է մոտ 22 աստիճան տաքություն։ Այս մասին հաղորդում է ИТАР ТАСС-ը:








































