Wednesday, 24 04 2024
Թուրքիայի ԱԳՆ-ն մեղադրել է միջազգային հանրությանը ցեղասպանության հարցում կողմնակալ լինելու մեջ
Ոստիկանության օրինական պահանջը չկատարելու համար բերման է ենթարկվել 96 ցուցարար
ՀՀ ՄԻՊ-ն անդրադարձել է սահմանամերձ բնակավայրերի բնակիչների պաշտպանությանը
00:15
Վիեննայում տեղի է ունեցել հիշատակի միջոցառում
00:00
ՄԻԵԴ-ը և ՄԱԿ-ը երբևէ չեն վճռել, որ Հայաստանն օկուպացրել է Լեռնային Ղարաբաղը․ Եղիշե Կիրակոսյանը հակադարձել է Ադրբեջանի ներկայացուցչին
23:45
Չիլիի Պատգամավորների պալատը ապրիլի 24-ը հայտարարել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի ազգային օր
23:30
ԱՄՆ սենատորի կարծիքով՝ «Այլևս երբեք»-ը պարզապես դատարկ խոսքեր չեն կարող լինել
ՀԱՊԿ-ը անցել է անթաքույց սպառնալիքների
Գերեզմանատան մոտ պայթյուն է տեղի ունեցել․ փրկարարները պայթյունի վայրից հայտնաբերել են տղամարդու դի
Ինքնասպանություն գործած նորատուսցու որդուն սպանել էին 2019թ.
«Հայրենասե՞ր», թե՞ «խուլիգան». Տավուշում թեժ է եղել
ՄԱԿ-ի բանաձևերում ՀՀ-ն չի ճանաչվել օկուպանտ. Ադրբեջանը կեղծում է. Եղիշե Կիրակոսյան
Ինչպես խուսափել ցեղասպանության ռիսկից. կես-ճշմարտություններ՝ վարչապետի ուղերձում
Ինքնասպանություն գործած տղամարդը նախկինում ձերբակալվել է զոքանչին ծանր վնասվածք պատճառելու համար
Ռուսաստանը ապրում է անցյալի պատրանքների աշխարհում, Հայաստանը՝ չունի սեփական աշխարհի տեսլական
Արևմտյան Հայաստանից՝ Տավուշ. 109 տարի անց
Ադրբեջանի թուրքական ինքնությունը Միացյալ Նահանգներին մարտահրավե՞ր է
Ցեղասպանությունը փաստ է, բայց ոչ արգելք՝ հայ-թուրքական նոր հարաբերություւներում
Ադրբեջանի իրականացրածը էթնիկ զտում է և ցեղասպանության փորձ
Եվրոպական գերտերությունները անհամաձայնեցված միջամտություններով ուղղակի վտանգ ստեղծեցին հայ ժողովրդի ֆիզիկական գոյության համար
Բերման է ենթարկվել 13 քաղաքացի․ ՀՀ ՆԳՆ
21:30
«Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության դատապարտման ամիս»․ Թրյուդո
21:20
Ֆրանսիական ինքնաթիռը հարկադիր վայրէջք է կատարել Բաքվի օդանավակայանում
21:10
Բայդենն ստորագրել է Ուկրաինային 61 միլիարդ դոլարի օժանդակության նախագիծը
Հայ-ադրբեջանական նոր «գիծ». ի՞նչ կապ ունի Բրիտանիան
Թուրքիան այլևս առևտուր չի անում Իսրայելի հետ. Էրդողան
20:40
Հայոց ցեղասպանության ճանաչումը և ղարաբաղյան հակամարտությունը միմյանց բացառող իրադարձություններ չեն․ The Boston Globe
20:20
Բրյուսելում հարգել են Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակը
20:10
Շվեդիայի խորհրդարանի Շվեդիա-Հայաստան բարեկամության խումբը հայտարարություն է տարածել Հայոց ցեղասպանության տարելիցի առիթով
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Քաղաքական անտառի գազանիկները` մկներ, աղվեսներ, արծիվներ, չեն հասկանում` ինչը պետք է փոխել (տեսագրություն)

«Սիրանկյուն» հաղորդաշարի հյուրն է հանրային կապերի մասնագետ, արձակագիր Արմեն Օհանյանը

 -Արմեն, Դուք ոչ միայն հանրային կապերի մասնագետ եք, արձակագիր, այլ նաև հայտնի ֆեյսբուքցի: Վերջին շրջանում առավել շատ քննարկվում է Սերժ Սարգսյանի` ՀՀԿ 13-րդ համագումարում հնչեցրած ելույթը, մասնավորապես «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը լայն շրջանառության մեջ է դրվել: Դուք ի՞նչ տպավորություն ունեք:

 Ի տարբերություն շատ ընդդիմադիր ընկերների` տպավորությունս ելույթից բավական լավն էր: Կարգախոսը հենց ինքը` Սերժ Սարգսյանը լայնորեն մեկնաբանեց վերջին հատվածում, բայց, եթե այսօր պետք է վերլուծենք ելույթը ընդհանրապես, կառաջարկեի բաժանենք մասերի, որովհետև առաջին մասը կուսակցության, կուսակցաշինարարության և գաղափարախոսության մասին էր, երկրորդ մասով տնտեսական բլոկն էր ներկայացվում, և վերջին հատվածում վեր հանվեց «Հավատանք, որ փոխենք» կարգախոսը և փորձ արվեց մեկնաբանել:

Սկսենք սկզբից, թե ինչո՞ւ Սերժ Սարգսյանը որոշեց հանկարծ իր կուսակիցներին բացատրել իրենց իսկ գաղափարախոսությունը: Իմ ընկալմամբ` կուսակցական գաղափարախոսությունն ընդհանրապես առաջարկում է հասարակարգի որոշակի բացատրություն, օրինակ` կումունիզմը, որ դասակարգային բացատրություն է տալիս: Հանրապետական կուսակցությունը, որպես ազգային պահպանողական կուսակցություն, այստեղ խնդիր ունի, քանի որ հիմքում ընկած է աստվածատուր հայրենիքի և ազգի հավիտենականության գաղափարը` իբրև կենտրոնական և առանցքային, որը տիեզերակարգի կամ աշխարհակարգի բացատրություն է, բայց ոչ երբևէ՝ հասարակարգի: Այս գաղափարախոսությունը հիմնված է ցեղակրոնության և տարոնականության վրա, որն ավելի շատ դավանաբանական կամ վարդապետական ուսմունք է, և ավելի շուտ կրոնական, քան քաղաքական կամ կուսակցական: Սա հստակ պետք է հասկանալ, քանի որ իրենք պնդում են, որ տարոնականությունը և ցեղակրոնությունը, իբրև գաղափարախոսություն և իբրև ուսմունք, հատուկ է միայն հայերին, մինչդեռ դժվար է չնկատել նմանությունը ռասիզմի (ցեղապաշտության) հետ: Եվ այս մեղադրանքը մշտապես հնչեցվում է:

Մի  քիչ ավելի խորքից հասկանալու համար հարցը. ցեղակրոնությունը և տարոնականությունը ժամանակին, իբրև ինտելեկտուալ շարժումներ, ներկայացվել են մեր ավանդական կուսակցություններին, սակայն նրանցից և ոչ մեկը դա չի որդեգրել: Ասեմ ավելին, եթե դա էնդեմիկ է, ինչպես մեզ փորձում են ներկայացնել, որ մեր ազգային ինքնությանն է միայն հատուկ, էնդեմիկ է՝ ինչպես ծիրանը և խաչքարը։ Պետք է ենթադրենք, որ այս տարիների ընթացքում հայության զգալի զանգվածի, որ, ցավոք, Հայաստանում չի բնակվում, սրտին կպած պետք է լիներ, մինչդեռ մենք տեսնում ենք, որ Հանրապետական կուսակցությունը չունի հզոր կառույցներ սփյուռքում: Այսինքն`այս ուսմունքը չի հասկացվել:

Ձեր կարծիքով, ինչո՞ւ են եկեղեցուն այդքան մեծամեծ նվերներ տալիս, սիրաշահում: Պարզապես կաշառում են Հայ առաքելական եկեղեցուն, որ նա չբարձրաձայնի, որ մենք գործ ունենք ավելի շատ աղանդի հետ, երբ խոսում ենք տարոնականության և ցեղակրոնության մասին: Հայ առաքելական եկեղեցին բարդ երկընտրանքի առաջ է կանգնած. կամ պետք է դիմագրավի այս մարտահրավերին և համարի ցեղակրոնությունը և տարոնակությունն աղանդ և սկսի հետապնդել, ինչպես Եհովայի վկաներին, կամ առնվազն պետք է Նժդեհին որպես մարգարե ընդունի և հայ սրբերի կարգին դասի:

 -Հիմա ո՞ր տարբերակն է ընտրում մեր եկեղեցին, քանի որ մեծամեծ նվերներ, այնուամենայնիվ, ստանում է:

 -Սա խորքային հարց է: Մեր եկեղեցին, իհարկե, ընտրում է լռելու և փոխշահավետ համագործակցության տարբերակը, քանի որ ցեղակրոնությունը համադրում է քրիստոնեական արժեքները հեթանոսական արժեքների հետ, իսկ եկեղեցին այդ նույն սկզբունքով գործել է, այդ թվում ամեն տեսակ վարդավառներ, տրնդեզներ ներառելով իր ծիսակարգ:

 –Դուք նշեցիք, որ ՀՀԿ-ն մեծ ավանդ չունի սփյուռքում, չի կպչում սփյուռքահայի սրտին։ Հնարավո՞ր է՝ երկար պատմություն չունի, ինչպես Դաշնակցությունը, դրա համար կշիռ չունի, մինչդեռ մենք Հայաստանում տեսնում ենք ինչքան հանրապետականներ կա:

 -Ազգային պահանողականության գաղափարախոսության տակ ամենևին էլ կուսակցական գաղափարախոսություն մեզ չի հրամցվում, այլ ընդամենը դավանաբանական ուսմունք: Նման մտահոգություն ունի նաև Սերժ Սարգսյանը, երբ իր կուսակիցներին փորձում էր ամենայն մանրամասնությամբ բացատրել, թե ինչ արժեքներ են նրանք դավանում: Բնականաբար, կուսակցության մեծ մասը պատեհապաշտներ են, և, եթե վաղը ՀՀԿ-ն ընդդիմություն դառնա, լավագույն դեպքում 100-150 մարդ կմնա իրենց շարքերում: Իրենց մեծ մասն էլ չի հավատում արժեքներին, որ ուզում են` մենք հավատանք:

Խոսքը գնում է ոչ թե քաղաքական կարգախոսի, այլ հավատափոխության ծրագրի մասին: Հավատացե՛ք իմ խոսքին, և դուք շուտով Լենինի արձանի տեղը, որ դեռ թափուր է, կտեսնեք մեր նոր մարգարեի արձանը։ Եթե համարձակություն չունենան Լենինի արձանի տեղում դնել, ապա մոտակայքում մի տեղ վեր կհառնի Գարեգին Նժդեհի արձանը: Իհարկե, դեմ չեմ, քանի որ Նդժեհն իսկապես մեծ ազգային գործիչ է, բայց ոչ գաղափարախոս:

 -Ի վերջո կուսակցությունների, գաղափարախոսությունների ժամանակն արդյո՞ք չի անցել, այն ինչ ունենք, գուցե անցած բաներ են և չարժե դրանց մասին խոսել:

 Իհարկե արժի խոսել, քանի որ այսօր ռեալ պոլիտիկում դեռևս շարունակվում են կուսակցություններն իշխանություն ձևավորել: Այստեղ այլ հարց կա. ՀՀԿ-ն ինչպե՞ս է ինքն իրեն ընկալում և մատուցում ժողովրդին՝ իբրև ուսմո՞ւք դավանող, թե՞ իբրև կուսակցություն: Սա, դասական իմաստով, ոչ թե կուսակցություն է, այլ աղանդ:

-Սերժ Սարգսյանի ելույթի երկրորդ հատվածը տնտեսության մասին է, որ տնտեսական աճ է գրանցվել այս չորս տարիներին։ Արդյո՞ք մեր երկրում այս իմաստով իրականություն է փոխվել:

 – Սովորաբար կուսակցապետը, երբ ելույթ է ունենում համագումարում, հանդես է գալիս զեկույցով, այսինքն վերցնում է նախընտրական ծրագիրը, որով ստացել են ընտրողների ձայնը, ևս մեկ անգամ հնչեցնում են իրենց տված խոստումները և ապա ասում, թե դրանց որ մասը չհաջողվեց կատարել: Ինչպես Չերչիլն էր ասում, քաղաքականությունը հենց դա է` տալ խոստումներ և ապա հիմնավորել, թե դրանք ինչու չիրականացան: Սա տեղի չունեցավ, այլ համամետություններ բերեցին 2005, 2007-ի հետ, մինչդեռ խոսվում էր մի նախկին տնտեսական համակարգի մասին, որը արատավոր էր: Ո՞ր տնտեսական համակարգի, այդպես էլ չասվեց: Մենք պետք է հասկանանք, որ նախագահը չի տնտեսական քաղաքականության անմիջական պատասխանատուն, այլ վարչապետն է: 99-ից սկսած մեր տնտեսական համակարգի պատասխանատուներն են եղել Հանրապետականները` սկսած Վազգեն Սարգսյանից (խմբ.–խոսքի մեջ սխալմամբ ասվում է Մանուկյան): Հիմա ո՞ր տնտեսական համակարգն էր քննադատվում, Անդրանիկ Մարգարյանի՞, չեմ կարծում:  

Բացի այդ, եթե մենք խոսում ենք քաղաքական կամ կուսակցական մշակույթի մասին, անպայման, պետք է ոչ թե հպանցիկ նշվեր` «գործընկերների հետ միասին» արտահայտությունը, այլ պետք է խոսվեր կոալիցիայի մասին և շնորհակալություն ասվեր իրենց հետ հավասար պատասխանատվություն կրած և աշխատած ուժերին:  Մինչդեռ բոլոր թվացյալ հաջողությունները վերագրվում են ՀՀԿ-ին: Ասենք, առողջապահական ոլորտի հաջողությունների մասին խոսել և որևէ կերպ չհիշատակել  Քուշկյանի անունը, որը թեև իմ աչքի լույսը չէ, բայց ոլորտի քաղաքական պատասխանատուն է, դա ուղղակի քաղաքական մշակույթի բացակայության մասին է խոսում:

 -Գուցե հաշվի են առնվել ԲՀԿ-ՀՀԿ ներքին կոնֆլիկտնե՞րը։ Փորձել էր զե՞րծ մնալ նման գնահատականներից:

 -Ես խոսում էի շատ պարզ մշակույթի մասին: Ի՞նչ է առաջարկվում հասարակությանը՝ իրավիճակը փոխելու համար. առաջարկվում է ընդամենը զբաղվել մեդիտացիայով, այսինքն` ենթադրվում է, որ ամեն ինչ կարծես թե ճիշտ էին անում, չհաջողվեց առաջ տալ Հայաստանը, չհաջողվեց բոլորի համար դարձնել Հայաստանը։ Հիմա պարզվեց, որ դրսի մութ ուժերի, անեծքի և նավսի արդյունքում է, որ անընդհատ նավսեցին, որ մեր գործը գլուխ չի գալիս: Սրա դեմ առաջարկվում է համազգային մեդիտացիա, և մենք առավոտից երեկո պետք է նստենք, ասենք, որ կոռուպցիա չկա, արտագաղթ չկա, և հավատանք, որ իրավիճակը կփոխվի: Գործնականում սա արդյունավետ չի, չնայած  գուցե հանրապետականները փորձարկեն և հաջողություն գրանցեն:

 -Հնարավո՞ր է հավատի ուժը մեծացնելով որևէ բան փոխել, հիմա արդեն կես կատակ կես լուրջ գրում են` հավատանք, որ բնակարան ունենանք, հավատանք, որ լավ ապրենք և այլն…

 -Էլի պետք է ասեմ, որ ես շատ հավանել եմ Սերժ Սարգսյանի ելույթը: Բայց կարևոր մի հարց կա, որ երբեմն անտեսվում է: Սերժ Սագսյանի ելույթը մեկնաբանվում է իբրև քաղաքական առաջնորդի ելույթ, մինչդեռ սա քաղաքական առաջնորդի ելույթ չէ. խոսում է ոչ թե սահմանադրության երրորդ գլխի մարմնավորումը, այլ ազգային ոգու մարմնավորումը, խոսում է ոչ թե կուսակցապետն իր կուսակիցների հետ, այլ հովիվը հոտի հետ, խոսում է ոչ թե քաղաքացին, այլ հայը, այսինքն` ազգի հայրը (այս իմաստով ելույթը որոշակիորեն բրեժնևական էր` համեմված ցեղակրոնական գաղափարով): Եթե ելույթն ընկալում ես որպես ազգի հոր, հոգևոր առաջնորդի խոսք, ամեն ինչ դառնում է շատ ավելի հասկանալի: Սերժ Սարգսյանը դիմում է ոչ թե իր կուսակիցներին, այլ համայն հայությանը: Նա չի դիմում իր կուսակիցներին, որովհետև շատ  լավ հասկանում է, որ գելի գլխին է ավետարան կարդում, որ դահլիճում նստածները երևի թե դժվարանում են հասկանալ, թե ինչ է իրենցից ակնկալվում և ինչը իրենք պետք է փոխեն, քանի որ այսքան տարի իշխանություն են եղել և արդեն ինչ-որ բան պետք է փոխած լինեին: Եթե խոսենք զուտ կարգախոսային առումով, ինձ համար ուրախալի է, որ մի կողմ թողնվեց «Հայաստան» բառը, որ քաշքշում էին անընդհատ. «Քեզ համար, Հայաստան», բայց հետո պարզվում էր, որ միայն իրենց համար Հայաստան է, հետո` առաջ Հայաստանը տեղում դոփող և հետ գնացող Հայաստանի մասին էր, հետո Հայաստան բառը շպրտեցին, և ասացին` հավատանք, որ փոխենք: Քաղաքական բառարանում փոխել բառը մեկ նշանակություն ունի` իշխանափոխություն: Ժամանակին Օբաման փոխել ասելով՝ ի նկատի ուներ փոխել Բուշի վարչակարգը, այսինքն` իշխանափոխություն անել: Մինչդեռ նստածները մեր քաղաքական դաշտի, ինչ քաղաքական դաշտի, մեր քաղաքական անտառի, ամեն տեսակ գազան–գազանիկներ են` մկներ, աղվեսներ, արծինվեր և այլն, որոնք չեն հասկանում` ինչպե՞ս պետք է փոխվեն: Եվ դրա ավանդույթն էլ, ըստ էության, չկա, եթե հաշվի առնենք հայ գրականության մեջ Պույ–պույ մկնիկի կերպարը, որն ամենևին էլ հայ չէր, բայց քրիստոնեաբար ապաշխարեց կոկոսի մեջ:

-Արմեն, գուցե նախ պետք է հավատալ, որ արդար ընտրություններ են լինելու` հիշելով նաև Սերժ Սարգսյանի ամանորյա խոստումները:

-Եթե ելույթը իբրև քարոզ և հոգևոր առաջնորդի խոսք ենք մեկնաբանում, բնականաբար, այստեղ կա ընտրության, հավատի ընտրության հարց: Այս պարագայում, հավատանք, որ «փոխենք»–ը շատ պարզ է ընկալվում` իբրև հավատափոխություն: Այսինքն` ինչպիսի նոր Հայաստան ենք պատկերացնում: Մենք տեսնում ենք, որ դա հանրապետական Հայաստանն է, որտեղ բոլորը հավատափոխ կլինեն և կդառնան հանրապետականներ: Այս օրերին սրա վառ ապացույցն անկուսակցական նախարարների, իսկ սրանից առաջ վարչապետի հանրապետականացումն էր: Դուք տեսնում եք` ինչպես են հրով-սրով դավանափոխ անում: Հայ ժողովուրդը պետք է հասկանա, որ մենք գնում ենք տեղամաս ոչ թե մեր ազատ քաղաքացիական կամքն արտահայտենք, այլ որպեսզի մեր ազգային պարտքը կատարենք, այսինքն մենք գնում ենք եկեղեցի: Խոսքը հավատափոխության մասին է, ոչ թե իշխանության բարեփոխման:

Կուզեի ասել, որ չարժե առանց այն էլ առկա գազանանոցը համալրել նոր կենդանիներով: Եղե՛ք հայ և քաղաքացի, այլ ոչ թե հավ և կերեք ամեն տեսակ կուտ:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում