Լա Լիգայի գործող չեմպիոն կատալոնական «Բարսելոնա»-ի առաջատար Լիոնել Մեսսին հայտարարել է, որ ցանականում մինչև իր մարզական կարիերայի ավարտը հանդես գալ «կապտանռնագույններ»-ի կազմում:
«Իմ ցանկությունը մինչև մարզական կարիերայիս ավարտը «Բարսելոնա»-ում խաղալն է: Երբեք չես կարող իմանալ, թե ինչ կլինի հետագայում, բայց եթե որոշումը կախված լինի ինձնից, ես կնախընտրեմ չհեռանալ «Բարսա»-ից:
Ըստ իս՝ «Բարսելոնա»-ն լավագույն ակումբն է համաշխարհային ֆուտտբոլի պատմության մեջ: Թիմը սկսեց նման խաղ ցուցադրել Գվարդիոլայի՝ ակումբ հրավիրվելուց հետո: Ես սկսեցի ավելի շատ գոլեր հեղինակել, քան նախկինում:
Մեր մարզումներն ավելի արդյունավետ դարձան: Յուրաքանչյուր հանդիպման ժամանակ խաղում ենք այնպես, ինչպես եզրափակիչում: Պեպի օրոք թիմի արդյունքները վկայում են այն մասին, որ նա լավագույն մարզիչն է աշխարհում»,- Մեսսիին մեջբերում է Sky Sports-ը:










































