ԱՄՆ-ում կոլեկտիվ հայցը ճապոնական Honda ընկերության վրա նստել է 170 միլիոն դոլար, որը կվճարվի որպես փոխհատուցում: Այս մասին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Honda Civic մանկիշի հիբրիդային շարժիչ ունեցող մեքենաների մոտ 200 հազար ամերիկացի սեփականատերեր, ովքեր գնել են մեքենաները 2003-2009 թթ. ընթացքում, պարզել են, որ ավտոմեքենան ավելի շատ վառելիք է ծախսում, քան նշվել է գովազդում:
Ըստ համաշխարհային համաձայնագրի, որը հաստատվել է Կալիֆոռնիայի դաշնային դատարաններից մեկի կողմից, Honda ընկերությունն այդ մեքենաների սեփականատերերին կտրամադրի 100-200 ԱՄՆ դոլար` կախված մեքենայի մակնիշից:








































