Sunday, 14 06 2026
Հունիսի երկրորդ կեսը բավական տաք կլինի Եվրոպայի զգալի մասի համար․ Ազիզյան
Ընտրակաշառք բաժանողներին որևէ շանս այլևս չի տրվելու. վարչապետ
Մարտունի-Գետափ ավտոճանապարհին բախվել են Mercedes-Benz-ը և KamAZ-ը. 5 տուժած հոսպիտալացվել է
Արյուն հանձնելն անվերապահ սեր է ու հոգատարություն մեկի հանդեպ, ում գուցե երբեք չես էլ ճանաչի. այսօր Արյան դոնորի համաշխարհային օրն է
23:20
«Ռեալ Մադրիդը» համաձայնության է եկել Կուկուրելյայի տրանսֆերի հարցում
Ընդդիմադիր 6 ուժ համատեղ հայտարարություն է տարածել
Ինչպես են բաշխվել պատգամավորական մանդատները
22:50
Զելենսկին և Թրամփը հեռախոսազրույց են ունեցել
Եռագլուխ մաֆիան պիտի կործանվի. Նիկոլ Փաշինյան
Ըստ տարածվող լուրերի՝ Քոչարյանին իրավապահները չեն թողնել հեռանալ Հայաստանից
Եթե այս ընտրական պրոցեսում որևէ բան եղել է համատարած, ապա դա մասսայական ընտրակաշառքն էր․ Ջուլհակյան
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ

«Ղարաբաղյան կարգավորումը մինչև 2015 թ. անհնար է»

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծության թուրքական կենտրոնի տնօրեն Սինան Օգանը:


– Պարոն Օգան, ինչպե՞ս եք գնահատում Ադրբեջանի և Եվրամիության միջև երեկ «Հարավային էներգետիկ միջանցքի» մասին հռչակագրի ստորագրման փաստը։


– Nabucco-ի մասին  համաձայնությունը նոր չէ: Մենք այդ մասին վաղուց խոսել ենք Եվրամիության հետ, Ադրբեջանի հետ: Գիտեք, Ռուսաստանը հարավային էներգետիկ ուղի ուներ, Թուրքիան էլ ուներ Nabucco ծրագիրը: Եվ այս երկու ծրագրերի միջև վաղուց ի վեր մրցակցություն էր գնում:


– Ի՞նչ եք կարծում, ինչպիսի՞ն կլինի Ռուսաստանի դիրքորոշումը:


– Ես չեմ կարծում, թե Ռուսաստանի արձագանքը մեծ կլինի, քանի որ հարավային տարածաշրջանում Ռուսաստանն ունի իր ծրագիրը, Ադրբեջանը՝ իրենը: Ադրբեջանը անկախ երկիր  է, որն ունի գազի սեփական պաշարներ, ունի անկախ արտաքին քաղաքականություն և գազ է արտահանում թե՛ Թուրքիայի, թե՛ Ռուսաստանի տարածքով: Այս պատճառով չեմ կարծում, թե Ռուսաստանը որևէ կերպ կարձագանքի այս գործարքին:


– Ստորագրված հռչակագիրը ինչպե՞ս կանդրադառնա Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի կարգավորման  գործընթացի վրա։ Ես նկատի ունեմ Ռուսաստանի կողմից ի՞նչ ռեակցիա կլինի այս առնչությամբ:


– Կարծում են՝ ռեակցիա կլինի դրական: Որովհետև, դուք գիտեք, Nabucco-ն կարող է անցնել նաև Հայաստանով, եթե Ղարաբաղի հարցը լուծվի: Ադրբեջանական գազը կարող է անցնել նաև Հայաստանի տարածքով, բայց դրա համար Հայաստանը պիտի ազատի Ադրբեջանի գրավյալ տարածքները: Ահա թե ինչու ես կարծում եմ, որ այս համաձայնագիրը կարագացնի Ղարաբաղի հարցի լուծման գործընթացը: Եթե այդ հարցը չլուծվի, Nabucco-ն կանցնի Վրաստանով, և Հայաստանը կհայտնվի էներգետիկ ուղուց դուրս:


– Երեկ Ռուսաստանի արտգործնախարար Ս. Լավրովը, խոսելով Լեռնային Ղարաբաղի թեմայի մասին, ասել է, թե այս պահին պետք է չխանգարել այս գործընթացին: Ձեր կարծիքով, նա ինչ նկատի ունի, և ով է խանգարում այդ գործընթացին:


– Ես չեմ կարծում, թե որևէ մեկը խանգարում է այդ գործընթացին: Ես պարոն Լավրովի հայտարարությունը կարդացել եմ, և դրանում չեմ տեսնում կոնկրետ որևէ մեկին ուղղված մեղադրանք: Նա ասում է՝ եթե Հայաստանի  ու Ադրբեջանի միջև լինի ուղիղ բանակցություն, եթե այս հարցում առաջնային դերը   չվերագրվի Մինսկի խմբին, ապա երկու կողմերի համար ավելի հեշտ կլինի բանակցությունը վարել: Դուք գիտեք, Ֆրանսիան, ԱՄՆ-ն, Ռուսաստանը, Թուրքիան ևս դեր ունեն այդ հարցում: Առանց միջնորդների բանակցությունը կողմերի համար ավելի հեշտ կլինի: Որովհետև արդեն 20 տարի է՝ բանակցություններ են ընթանում, իսկ արդյունք չկա:


– Ինչպե՞ս եք գնահատում հիմնահարցի կարգավորման ներկա փուլը անցյալ տարի դեկտեմբերի սկզբին Աստանայում կայացած ԵԱՀԿ գագաթնաժողովից հետո:


– Աստանայից հետո ոչ մի լավ բան մենք չենք տեսում: Շատ մեծ էին սպասումները: Ես, ճիշտն ասած, ոչ Աստանայից առաջ, ոչ էլ հետո չէի սպասում որևէ նոր գործընթացի: Ինձ թվում է, մոտ ժամանակներս ոչ մի կողմից էլ որևէ որոշիչ քայլ չի արվի: Մենք ստիպված կլինենք սպասել մինչև 2015 թ.:


Իսկ մինչ այդ պատերազմական գործողությունների վերսկսում կանխատեսո՞ւմ եք:


– Ես չեմ կարծում, թե մինչև 2015 թ. այդ հարցը կարող է լուծվել  նորմալ ճանապարհով: Նույնիսկ ռազմական գործողությունները ավելի հավանական են թվում: Այդ պատճառով և՛ Թուրքիան, և՛ Ռուսաստանը, և Մինսկի խմբի մյուս երկրները պետք է աշխատեն մինչ 2015 թ. խաղաղ ճանապարհով լուծել այս հարցը:


– Ինչո՞ւ հենց մինչև 2015թ.:


– 1915 թ. տեղի ունեցավ մարդկանց տեղահանություն մի ռազմական տարածքից, և նրանք ուղարկվեցին մի այլ տարածք: Հայերը դա համարում են Ցեղասպանություն։ Մենք, իհարկե, այդպես չենք կարծում: 2015 թ. կլինի հարյուրամյակը: Մինչ այդ Հայաստանը պատրաստ չի լինի խաղաղ ճանապարհով լուծել այս հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում