Վենեսուելական Մարակաիբո քաղաքում ոստիկանների կողմից գնդակահարվել է Չիլիի հյուպատոսի դուստրը: Սկսվել է լայնածավալ հետաքննություն: Չիլիի ԱԳՆ-ը պահանջում է պատժել մեղավորներին:
Տեղական ԶԼՄ-ների փոխանցմամբ՝ 19–ամյա Կառեն Բերենդիկեն եղբոր հետ միասին գնալիս է եղել մեքենայով, որը փորձել են կանգնեցնել ոստիկանության աշխատակիցները: Այն բանից հետո, երբ ղեկին գտնվող երիտասարդը հրաժարվել է կատարել ոստիկանության պահանջները և փորձել է հեռանալ, ոստիկանները կրակ են բացել մեքենայի ուղղությամբ: Ինչպես տեղեկացնում է ITAR-TASS-ը, աղջիկը վիրավորվելով՝ մահացել է հիվանդանոցի ճանապարհին:
Ավելի ուշ երիտասարդ տղան մեկնաբանել է, թե ինչու չի կանգնեցրել մեքենան: Պատճառը եղել է այն հանագմանքը, որը ոստիկանական մեքենայի ազդանշանային լույսերը միացրած չեն եղել, և նա մտածել է, որ մեքենան կանգնեցնողները ոչ թե ոստիկանության աշխատակիցներ են, այլ ավազակախումբ:
Հետաքննության շրջանակներում ձերբակալվել է 12 ոստիկան:
Հիշեցնենք, որ անցյալ տարվա նոյեմբերին Կարակասում փրկագին ստանալու ակնկալիքով առևանգվել էր Չիլիի հյուպատոս Կառլոս Ֆերնանդեսը, ով հանցագործների մոտ մնացել էր մոտ երկու ժամ և ենթարկվել էր կտտանքների:
Բացի այդ, հունվարի վերջին վենեսուելական մայրաքաղաքում փրկագին ստանալաու նպատակով առևանգնվել էին Մեքսիկայի դեսպանը և նրա կինը:










































