Հայաստանին, Ադրբեջանին և Վրաստանին առնչվող հարցերը չեն մտել ԵԱՀԿ գարնանային նստաշրջանի օրակարգ: Այս մասին տեղեկացնում է ԵԱՀԿ պաշտոնական կայքը:
Ապրիլի 23-27-ն ընկած ժամանակահատվածում Ստրասբուրգում կքննարկվեն Ռուսաստանի նախագահական ընտրություններին հաջորդող իրադարձություններին վերաբերող հարցերը:
Նստաշրջանի ընթացքում կընտրվի Ասամբլեայի փոխնախագահ, կքննարկվեն համացանցում խոսքի և տեղեկատվության ազատությանը, Հյուսիսային Կովկասի բռնի տեղահանվածներին, գենդերային հավասարությանը և Եվրոպայի խորհրդում կնոջ դերին, արդյունավետ կառավարմանը, սպորտային էթիկային և «պայմանավորված խաղերի» դեմ պայքարին վերաբերող, ինչպես նաև տնտեսական և ֆինանսական ճգնաժամերի հետ կապված՝ թոշակների իջեցման հարցերը:
Նշենք, որ ԵԱՀԿ-ն մի մարմին է, որը Եվրոպայի խորհրդի լիազորությունների մեջ ներառված ցանկացած հարցի քննարկման իրավունք ունի: Այն նստաշրջան է հրավիրում տարին չորս անգամ, որպես կանոն` հունվար, ապրիլ, հունիս և սեպտեմբեր ամիսների վերջին շաբաթներին:









































