Daily Mail-ը գրում է, որ Լոնդոնում բնակվող Էլի Ջեֆերի մոտ ախտորոշել են կրծքի քաղցկեղ, որը տարածվել էր թոքերի, լյարդի և ոսկորների շրջանում: Նա կորցրել է իր մազերը քիմիաթերապիայի հինգերորդ կուրսն անցնելիս:
Այժմ աղջիկը պատրաստվում է ամուսնանալ Թոմ Թոսթրափի հետ: Սակայն շատ է մտահոգվում մազերի պատճառով:
Էլիի ընկերուհին՝ Միֆի Գրաբը, շատ յուրահատուկ հարսանեկան նվեր է մատուցել նրան: Նա հրաժարվել է սեփական մազերից՝ դրանք նվիրելով ընկերուհուն:
«Միֆիի շնորհիվ ես այժմ մազեր ունեմ: Նա շատ քաջ և մեծահոգի քայլ է արել»,- իր հիվանդության մասին պատմող բլոգում գրել է Էլին:
Այժմ Էլին իր հարսանիքին կարող է ներկայանալ ընկերուհու մազերից պատրաստված կեղծամով, ինչը իր համար մի անմոռանալի նվեր է:
Էլիի բլոգին հետևում են շատերը, այդ թվում՝ նաև շատ հանրաճանաչ մարդիկ:












































