Առաջատար ակադեմիկոսներն զգուշացնում են, որ բրիտանացիները կարող են համարվել ամենաշատ դեղահաբ ընդունող ազգը: Այս մասին գրում է Daily mail-ը:
Օքսֆորդի համալսարանի պրոֆեսոր Սառա Հարպերը ասել է, որ ազգը առողջ ապրելակերպին հետևելու փոխարեն նախընտրում է դեղահաբեր ընդունել: Դեռահասների մեծ մասը նախընտրում է խոլեստերինը իջեցնող դեղահաբ ընդունել, մինչդեռ այն ավելացնում է սրտի կաթվածների ռիսկը:
«Կարծում եմ` մուտք ենք գործում մի աշխարհ, որտեղ կանխելի քրոնիկ հիվանդությունները չեն կանխվում: Պետք է մտածել` արդյո՞ք հետագայում կցանկանանք, որ երտասարդները առողջ ապրելակերպ վարելու փոխարեն` կախվածություն ունենան դեղերից: Իհարկե, դեղահաբերի թերապիան հիանալի միջոց է, բայց ինչո՞ւ դիմել դրանց օգնությանը, եթե առողջ ապրելու այլընտրանքներ գոյություն ունեն»,- ավելացրել է նա:









































