Sunday, 14 06 2026
22:10
Թրամփը տեղեկացրել է Պուտինին, որ ԱՄՆ-Իրան համաձայնագիրը մոտ է և կարող է հրապարակվել այսօր․ Ուշակով
Հայաստանը և Ադրբեջանը դիվանագիտական հարաբերություն պիտի հաստատեն՝ անկախ խաղաղության կնքման ժամկետից
Արարատի մարզում ոչ սթափ վարորդը «Opel Astra»-ով բախվել է արգելապատնեշին
Կրեմլի քաղաքականությունը Հրվ. Կովկասում էականորեն փոխվել է 2016-ից սկսած. պատճառը միայն Հայաստանը չէ
Ինչո՞ւ են եղանակի կանխատեսումներում գրում «տեղ-տեղ անձրև, ամպրոպ»
Թրամփը ոչ բոլորին է անձամբ շնորհավորում և սատարում․ ՀՀ-ն լիովին ունակ է ձեռք բերելու նոր դաշնակիցներ
Սուրեն Պապիկյանն աշխատանքային այցով ժամանել է Փարիզ
Պուտինի միջուկային սպառնալիքը և Մակրոնի «վերսալյան ընթրիքը»
20:45
Թրամփը` Լիբանանում Իսրայելի հարվածի մասին
ՔՊ – 49,745%, ԲՀԿ-ն չհաղթահարեց 4%-ի շեմը․ ԿԸՀ-ն ամփոփեց ԱԺ հերթական ընտրությունների արդյունքները
20:15
Թրամփը և Պուտինը հեռախոսազրույց են ունեցել
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
Իսրայելը հարվածել է Բեյրութի հարավային արվարձանին․ կան զոհ և վիրավորներ
Սևանա լճի մակարդակը բարձրացել է
19:15
Հնարավոր է` Պուտինի հետ խաղաղության համաձայնագրի կարիք չլինի. Զելենսկի
Քարաթափում Արզական-Բջնի ավտոճանապարհին. փրկարարների օգնությամբ երթևեկությունը վերականգնվել է
18:45
Հաքան Ֆիդանը կայցելի Մոսկվա
Հայաստանում ինձ հանդիպած ամենաարտահայտված պտտահողմը. Գագիկ Սուրենյանը տեսանյութ է հրապարակել
18:15
Գազայի փլատակներում մնացածներին դժվար կլինի նույնականացնել․ ԿԽՄԿ
Արմեն Գրիգորյանը և Հիքմեթ Հաջիևը հանդիպել են Դիլիջանում
Իսրայելի պաշտպանության բանակը ԱՄՆ-Իրան համաձայնագրի շրջանակներում կարող է դադարեցնել առաջխաղացումը Լիբանանում
Արարատ Միրզոյանը Լյուքսեմբուրգում է
ՀԴՄ կտրոնը չենք մոռանում. Փաշինյան
Թեհրանը կստորագրի՞ «իսլամաբադյան համաձայնագիրը»
Հունիսի 15-ից ցիկլոնը կթուլանա. Սուրենյան
Առաջիկա մեր քաղաքական առանցքային օրակարգը չի կարող լինել այլ բան, քան պատերազմի եռագլուխ կուսակցությանը ունեզրկելը. Փաշինյան
Հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է՝ նաև կարկուտ
Ծնունդդ շնորհավոր, թանկագին ընկեր․ Փաշինյանը՝ Թրամփին
Երևանում «Tesla»-ն մխրճվել է ՌԴ դեսպանատան ավտոբուսի մեջ
15:30
Արսեն Հարությունյանի հաղթական գոտեմարտը՝ RAF-10 ում

Փարիզում ստորագրվել է հայ-ֆրանսիական կինոմատոգրաֆիական համագործակցության կոնվենցիա

2012թ. մարտի 16-ին տեղի է ունեցել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանի, ՀՀ Մշակույթի նախարարի տեղակալ Արև Սամուելյանի հանդիպումը Ֆրանսիայի կինոմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կինոկենտրոնի նախագահ Էրիկ Գարանդոյի հետ, որի ընթացքում քննարկվել են երկու կինոկենտրոնների հետագա համագործակցության ուղղությունները և առաջնահերթությունները:

ԱԳՆ մամլո գրասենյակից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ երկուստեք ընդգծվել է միջազգային փառատոններին հայկական և ֆրանսիական ֆիլմերի ցուցադրության գործում համագործակցությունը խորացնելու անհրաժեշտությունը` մասնավորապես մասնագիտական փոխանակումների, կադրերի պատրաստման, փորձագետների և դասախոսների փոխայցելությունների, ինչպես նաև սեմինարների և վարպետության դասընթացների կազմակերպման միջոցով:

ՀՀ Մշակույթի փոխնախարարը «Ոսկե Ծիրան» միջազգային փառատոնի շրջանակներում հրավիրել է Էրիկ Գարանդոյին այցելել Հայաստան:

Դեսպան Չիտեչյանը կարևորել է հայ-ֆրանսիական կինոմատոգրաֆիական արտադրության ներկայացումն ու արժևորումը նաև Ֆրանկոֆոնիայի շրջանակներում, որի ակտիվ անդամներից է Հայաստանը:

Է. Գարանդոն ընդգծել է, որ համատեղ կինոարտադրությունը արտոնյալ հնարավորություն է ստեղծում երկու երկրների միջև կինոմատոգրաֆիական ստեղծագործությունների շրջանառության համար և այդ կապակցությամբ պատրաստակամություն հայտնեց երկուստեք գործնական շփումների ակտիվացմանը և խորացմանը, հատկապես «Օգնություն Համաշխարհային կինոներին» ծրագրի շրջանակներում:

Հանդիպման արդյունքում ստորագրվել է կինոմատոգրաֆիական համագործակցության մասին կոնվենցիա Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Ֆրանսիայի կինեմատոգրաֆիայի և անիմացիայի ազգային կինոկենտրոնի միջև:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում