Թուրքական Hürriyet թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը երեկ Անկարայում հանդիպել է ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Հալիդ Մեշալի հետ: Հանդիպմանը մասնակցել է նաև Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության (MIT) ղեկավար Հաքան Ֆիդանը:
Մոտ երկու ժամ տևած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Գազայի հատվածի վրա Իսրայելի հարձակումներն ու ՀԱՄԱՍ-ի և ՖԱԹՀ-ի միջև վերջին զարգացումները: Մեշալը հայտարարել է, որ Իսրայելը հերթական անգամ հնարովի պատրվակով հարձակվել է Գազայի տարածքի վրա, որը նրա համար վերածվել է ռազմական փորձարկումների վայրի: Էրդողանն իր հերթին դատապարտել է Գազայի դեմ Իսրայելի ագրեսիվ գործողությունները:
Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են նաև տարածաշրջանային այլ զարգացումներ:








































