Ինչպես հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը, նախօրեին Թունիսում կայացել է հանրահավաք, որին մասնակցել է մոտ 8 հազար մարդ: Հանրահավաքի մասնակիցները պահանջել են երկրում մտցնել շարիաթ (մուսուլմանական կրոնական իրավունք): Պահանջի մեջ նշվում է, որ շարիաթի նորմերը պետք է ամրագրվեն երկրի Սահմանադրության մեջ:
Հայտնի է, որ երկրում ձևավորվել է Սահմանադրական խորհուրդ, որի հիմնական անդամները անցած տարվա հոկտեմբերին կայացած խորհրդարանական ընտրություններում հաղթած` չափավոր իսլամիստական «Ալ-Նահդա» կուսակցության անդամներն են:
Առաջիկայում պարզ կլինի, թե արդյոք շարիաթը տեղ գտնո՞ւմ է երկրի հիմնական օրենքում, թե՞ ոչ:






































