Ցանցահեններին միայն մի քանի ժամ է պահանջվել, որպեսզի կոտրեն նոր պլանշետային iPad-ի ծրագիրը, որի վաճառքը սկսվել էր ուրբաթ օրը: iPhone Dev Team ցանցահենների խմբի անդամ MuscleNerd-ը Twitter-ում տեղադրել է Cidia ծրագիրը, որը կա նոր iPad-ում:
MuscleNerd-ը չի մանրամասնել, թե հատկապես երբ են մարդկանց համար հասանելի դառնալու կոտրված iPad-ի ծրագրերը, նա նշել է միայն, որ «առաջին քայլն արված է»:
Ցանցահենային iPhone Dev Team խումբը հայտնի է Apple հեռախոսների ծրագրերը քանդելու համար նախատեսված համակարգերի մշակմամբ, որոնց նպատակը կեղծ հեռախոսներ թողարկելն է:
Նոր iPad-ի վաճառքը սկսվել է ուրբաթ օրը՝ 10 երկրներում, իսկ մարտի 23-ից նորույթը կսկսեն վաճառել ավելի քան 20 երկրներում:
Երրորդ սերնդի iPad-ի գլխավոր հատկությունն առավելագույն լայնացող էկրանն է, որը կարող է չորս անգամ ավելի խոշոր ցույց տալ, քան նախորդ սերնդի սարքերը: Բացի այդ, օպերատիվ հիշողությունը մեծացել է մինչև 1 գեգաբայթ:







































