Փոխել են ՌԴ ընդդիմության առաջնորդներից մեկի Սերգեյ Ուդալցովի պատիժը, ով ձերբակալվել էր ոստիկանությանը չենթարկվելու համար: Ինչպես Twitter-ի իր էջում հաղորդել է Ուդալցովի փաստաբան Նիկոլայ Պոլոզովը, դատարանն ընդդիմադրին ազատ է արձակել և հազար ռուբլի տուգանք է նշանակել:
Ուդալցովը ձերբակալվել էր մարտի 10-ին՝ Նոր Արբատում տեղի ունեցած ակցիայից հետո:
«Ձախ ճակատի» համակարգող Ուդալցովի գործի լսումը տեղի է ունեցել մարտի 15-ին: Նրան ենթարկել էին 10 օրվա վարչական ձերբակալության: Նա էլ, ի նշան բողոքի, հացադուլ էր հայտարարել:
Ուդալցովի պաշտպանը բողոքարկել է դատարանի որոշումը:








































