Գուդաուրիում սկսել է աշխատել Կովկասում ամենաերկար ու արագ գոնդոլային տիպի ճոպանուղին: Նրա առաջին ուղևորներն են եղել Վրաստանի նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, առաջին տիկին Սանդրա Էլիզաբեթ Ռուլովսը և Թբիլիսիի քաղաքապետ Գիգի Ուլուգավան:
Նախագահը ծանոթացել է նաև Գուդաուրիի հետագա զարգացման ծրագրին, տեսել է զբոսաշրջության նոր տեղեկատվական կենտրոնը և դահուկային ճանապարհները:
Միխեիլ Սաակաշվիլին և Սանդրա Ռուլովսը փորձարկել են այդ ճանապարհներից մեկը՝ դահուկներով իջնելով նեքև:








































