Չնայած Նյու Յորքի բնակիչները սիրում են բողոքել քաղաքում տների վարձակալության բարձր գների վերաբերյալ, բայց իրականում պարզվում է, որ այն ԱՄՆ–ի ամենաթանկ քաղաքը չէ։ Ավելին, Daily Mail-ը գրում է, որ Նյու Յորքն անգամ ամենաթանկարժեք քաղաքների տասնյակում չկա։ Տասնյակում չէ նաև Լոս Անջելեսը:
Ի տարբերություն վերոնշյալ քաղաքների՝ ԱՄՆ-ում տների վարձակալության ամենաբարձր գները պարզվում է, որ Կալիֆոռնիա նահանգի Սան Ֆրանցիսկո քաղաքում են, որտեղ երկու ննջասենյակ ունեցող բնակարանի ամսական վարձը կազմում է միջինը 1905 դոլար:
Այս տվյալները ներկայացնում է ԱՄՆ-ի National Low Income Housing–ի զեկույցը, որը բացահայտում է, թե որքան ավելի դժվար է դարձել աշխատավոր ընտանիքների համար ԱՄՆ-ի քաղաքներում ապրելը: