Thursday, 11 06 2026
Ոչ բոլորն են հասկացել, որ հունիսի 7-ին Հայաստանը հաղթեց. սա հաղթանակ էր Կրեմլի նկատմամբ
Երևան-Բրյուսել հարաբերությունները կարող են նույնիսկ հետդարձ ունենալ, եթե չլինի ռուսական գործոնը
Ռուսաստանը Հայաստանի հետ «բազառից» առաջ բարձրացնում է խաղադրույքը
Մոսկվան մեծացնում է Երևանի դեմ ճնշումը․ հեռանա՞լ ՀԱՊԿ-ից, թե՞ «սպասել հեռացվելուն»
ԱՊՀ ստեղծագործական և գիտական մտավորականության համաժողովում Էդուարդ Թոփչյանը և Բելլա Ամարյանն արժանացել են մրցանակների
ԱԳ նախարարի տեղակալը Մարիա Թելալյանի հետ հանդիպմանն ընդգծել է ՀՀ պատրաստակամությունը ԺՀՄԻԳ-ի հետ կառուցողական համագործակցության շարունակական ընդլայնմանը
00:40
«Փյունիկ»-ը տարբերանշանի վրա կրկին ավելացրել է չեմպիոնական աստղը
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց հանձնաժողովի անդամ
00:20
Հայաստանի կանանց ֆուտբոլի ազգային թիմը պարտությամբ ավարտեց ընտրական փուլը
Տաշիրում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունը․ ՍԱՏՄ
Քրեական աստիճանակարգության բարձրագույն կարգավիճակ ունեցող անձի նկատմամբ ընտրվել է կալանք. հայտարարվել հետախուզում. 3 անձի վերաբերյալ նախաքննությունն ավարտվել է
Պուտինը պահանջել է ուժեղացնել կրթական համակարգի անվտանգությունը
ՍԱՏՄ-ն «Զվարթնոց» օդանավակայանում գործող հանրային սննդի կետում հայտնաբերել է վտանգավոր սննդամթերք
23:30
Տոկիոյում հանդիպել են Ճապոնիայի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները
Տեսանկարահանող սարքը կգործարկվի հունիսի 15-ից
23:10
Հաքան Ֆիդանը Սոֆիայում հանդիպումներ է անցկացրել մի շարք պաշտոնյաների հետ
Անցած մեկ օրում բացահայտվել է 184 հանցագործություն
Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի քաղաքականությունը սպառնալիք է դարձել Թուրքիայի ազգային անվտանգության համար
Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի «Մուշ» կինոթատրոնի շենքը կվերադարձվի Հայաստանի Հանրապետությանը
ՌԴ արտգործնախարարությունում հանդիպում կանցկացվի Ֆրանսիայի, Գերմանիայի և Բրիտանիայի դեսպանների հետ
Եթե ընտրություններին միասնական ճակատով մասնակցեին ԼՀ-ը, ՀԱԿ-ը և Բևեռը, ապա կհաղթեր անվավեր քվեաթերթիկը. Գալջյան
Դոնալդ Թրամփը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին
22:10
Քեշմ կղզու մոտակայքում պայթյուններ են որոտացել. «Mehr»
Հայաստանը ռուսական գազային շանտաժին չպետք է տեղի տա. գազ հնարավոր է ձեռք բերել այլ երկրներից
21:50
Եմենի ափերի մոտ բեռնանավ է գրոհի ենթարկվել
Այդ ուժը մեզ շփոթում է իր մոտ ծվարած, մի ցուցակից մյուսը թռչկոտողների հետ. մենք Վարդևանյան չենք
Ռուսաստանը պատրաստ է Վրաստանի հետ համագործակցության ընդլայնման. Զախարովա
Մոսկվան Երևանի նկատմամբ վարում և վարելու է «սեր առանց պարտավորության» քաղաքականությունը
21:09
Իրանի հարավը ջրամատակարարման խնդրի է բախվել ԱՄՆ-ի հարվածներից հետո
Վլադիմիր Պուտինը կայցելի՞ Թուրքիա

«Արմավիա» և «Արմենիա». մեղադրանքները շարունակվում են

«Արմավիա» ավիաընկերությունն այսօր կրկին հայտարարություն է տարածել մարտի 15-ին «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության հետ կնքած համաձայնագրի խախտման մասին: «Արմավիայից» «Առաջին լրատվական»-ին հայտնեցին, որ ավիաընկերությունը կատարել է պայմանավորված գումարի առաջին չափաբաժնի 50%-ի վճարումը, սակայն «Զվարթնոց» օդանավակայանի սպասարկման գները չեն իջեցվել:

«Ազգային ավիափոխադրողը պայմանագրով ստանձնած իր պարտավորությունները կատարում է: «Արմենիան» չի իջեցրել Զվարթնոցի սպասարկման գները և չի կատարել պայմանագրով իր ստանձնած պարտավորությունները»,- նշեցին ավիաընկերությունից:

Սրան ի պատասխան՝ «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերության մամլո խոսնակ Գևորգ Աբրահամյանը մեզ հետ զրույցում հայտարարեց, որ իրենց կողմից «բոլոր պարտավորությունները կատարվել են»:

Արդյոք «Արմավիան» ի վիճակի՞ է մարել կուտակված 5.3 մլն եվրո պարտքը, եթե չի կարողացել ընթացիկ ձևով դա վճարել: Այս հարցին ավիաընկերությունից պատասխանեցին, որ եթե օդանավակայանի սակագները իջնեն, այո: «Կուտակվել է, որովհետև միջազգային ավիացիան կատակլիզմի մեջ է, բոլորը գների նվազեցում են պահանջում, իսկ մեզ մոտ օդանավակայանի գները ամենաթանկն են: Դրա համար էլ շատ ես պարտք կուտակում, երբ ծառայությունների դիմաց շատ ես վճարում»,- նշեցին ընկերությունում՝ հավելելով, որ ներկայում ավիավառելիք ներկրող «Միկա հոլդինգից» ձեռք բերած գնի վրա օդանավակայանն ավելացնում է 146 դոլար/տոննա գումար, որպես ազգային ավիափոխադրող դրանից հանում է 30 դոլար, և ստացվում է, որ 116 դոլար/տոննա ավելի գնով վաճառում է ավիաընկերությանը:

Հարցին, թե ինչպես կազդեն այս ֆինանսական փոփոխությունները օդանավերի տոմսերի գնի վրա, ավիաընկերությունից նշեցին, որ եթե սակագները իջեցվեն, ընկերությունը նախ պետք է մարի պարտքը, ապա եթե ավիավառելիքի շուկայում գների կտրուկ փոփոխություններ չլինեն, պետք է գնա տոմսերի գների էժանացման, ոչ թե թանկացման:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում