Այսօր ՀՀԿ գրասենյակում Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը կուսակցական տոմսեր և ՀՀԿ կրծքանշաններ է բաժանել արվեստի և քաղաքական մի շարք գործիչների:
ՀՀԿ անդամներ են դարձել երգչուհի Շուշան Պետրոսյանը, КВН-ի անդամ Կարեն Ղազարյանը, «Առավոտ» օրաթերթի լրագրող Մարգարիտ Եսայանը, Հայաստանի հանրային հեռուստատեսության «Առաջին լրատվականի» ղեկավար Սամվել Ֆարմանյանը, ԱԺ պատգամավոր Վիկտոր Դալլաքյանը, նախարարներ Վաչե Գաբրիելյանն ու Հրայր Թովմասյանը, նաև մի շարք պատգամավորներ, ովքեն նախկինում անկուսակցական էին, բայց ՀՀԿ խմբակցության անդամներ էին, այդ թվում Գագիկ Աբրահամյանը (Արա Աբրահամյանի եղբայրը), Արա Բաբլոյանը:
Մի շարք անձինք հանդիսավոր պայմաններում ստացել են ՀՀԿ վկայականները:










































