ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի դեսպան Քոֆի Անանը հայտարարել է, որ գալիք շաբաթ աշխատանքային խումբ կուղարկի Դամասկոս, որի անդամները սիրիական իշխանությունների հետ կքննարկեն Սիրիայում միջազգային դիտորդների տեղաշարժման հարցը։ Այս մասին հաղորդում է BBC-ն:
Դամասկոս իր առաքելության մասին ԱԽ-ում զեկուցելիս Անանը հաղորդել է, որ ինքը հիասթափված է բռնությունները դադարեցնելու իր առաջարկին տված սիրիական իշխանությունների պատասխանից:
Քոֆի Անանը ՄԱԿ ԱԽ-ին կոչ է արել Սիրիայի հանդեպ մշակել միասնական կոշտ դիրքորոշում:
Սիրիայի կառավարության ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստ են համագործակցել Քոֆի Անանի հետ, սակայն կրկին ընգծել են իրենց համոզմամբ «ահաբեկիչների» դեմ պայքարելու վճռականությանն մասին:








































