Սուպերջեթ-100-ը պատրաստվում է հարկադրված վայրէջք կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում այն բանից հետո, երբ խնդիրներ է առաջացել նրա անիվների հետ: Այս մասին հաղորդում է ITAR-TASS-ը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններին:
Օդանավը թռչում էր Մոսկվա-Աստրախան ուղղությամբ, սակայն թռիչքից հետո անձնակազմը որոշակի խնդիրներ է հայտնաբերել: Օդանավում կա 65 ուղևոր և անձնակազմի 4 անդամ:
Վայրէջքի մոտավոր ժամը հայտնի չէ:












































