ՄԱԿ–ի դիվանագետներն այսօր ասել են, որ Սիրիայում ՄԱԿ-ի և Արաբական պետությունների լիգայի դեսպան Քոֆի Անանն Անվտանգության խորհրդին կոչ է արել հաղթահարել փակուղին և միավորվել ու աջակցել Սիրիայում բռնությունները դադարեցնելու իր ջանքերին:
Reuters-ը հաղորդում է, որ փակ դռների հետևում անցկացված հանդիպման ընթացքում Անանն ասել է, որ որքան հզոր լինի իրենց հաղորդագրությունը բռնությունները դադարեցնելու վերաբերյալ, այնքան ավելի մեծ կլինեն հակամարտութան դեմն առնելու հնարավորությունները: Այս մասին հայտնել են խորհրդի դիվանագետները` նախընտրելով չասել իրենց անունները:
Հիշեցնենք, որ Ռուսաստանն ու Չինաստանն արդեն երկու անգամ այս տարվա ընթացքում վետո են ներկայացրել Անվտանգության խորհրդի` Սիրիայում բռնություննեը դադարեցնելուն ուղղված բանաձևերին, մինչդեռ ՄԱԿ-ը հաղորդում է, որ Սիրիայում մեկ տարի շարունակվող ապստամբության պատճառով ավելի քան 8000 մարդ է սպանվել:








































