Մոսկվան կոչ է անում արևմտյան երկրներին զերծ մնալ Սիրիայում գործող ահաբեկչական կազմակերպությունների հետ կապերից: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովին:
«Դա մեր կապերից դուրս է, և մենք հույս ունենք, որ այդ դիրքորոշումը կորդեգրեն նաև մեր արևմտյան գործընկերները»,- ասել է նա:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այս շաբաթ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, հայտարարել էր, որ Սիրիայի կառավարությունը կռվում է ոչ թե խաղաղ ցուցարարների, այլ զինված ահաբեկիչների, այդ թվում՝ «Ալ-Քաիդայի» զինյալների դեմ:
Այն մասին, որ Սիրիայում «Ալ-Քաիդայի» և այլ ահաբեկչական խմբավորումների զինյալներ կան, ասել էր նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլնիթոնը Կոնգրեսում տեղի ունեցած լսումների ժամանակ:
Մյուս կողմից՝ Սիրիայի ընդդիմության պաշտոնական ներկայացուցիչները հաստատել են, որ զենք են ստանում մի շարք օտարերկրյա պետություններից:







































