Այսօր ժամը 15.33-ին «1-03» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Երևանի Ավանի հոգեբուժական հիվանդանոցի շենքում պայթուցիկ սարք է տեղադրված:
ԱԻՆ լրատավական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ դեպքի վայր է մեկնել Ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը, փրկարար ուժերի վարչության հատուկ փրկարար ջոկատը և մեկ մարտական հաշվարկ:
Ավելի ուշ ժամը 15.48-ին «1-02» ծառայություն ահազանգ է ստացվել, որ պայթուցիկ սարք է տեղադրված նաև Նալբանդյան 130 հասցեում, հայտնում են ԱԻՆ- ից: Այս հասցեում է գտնվում հանրապետության ոստիկանությունը։
Ժամը 16.07-ին «1-02» ծառայությունից հաղորդեցին, որ Նալբանդյան 130 հասցեում պայթուցիկ սարք չի հայտնաբերվել:









































