«Չելսի»-ի գործադիր տնօրեն Ռոն Գուրլեյը մեկնաբանել է Չեմպիոնների Լիգայի Գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ փուլի վիճակահանության արդյունքները: Հիշեցնենք, որ ըստ վիճակահանության՝ լոնդոնայն ակումբի հակառակորդը կլինի Լիսաբոնի «Բենֆիկա»-ն:
«Մրցաշրջանի այս փուլում կարևոր չէ, թե ով կլինի քո հակառակորդը: Ակումբի համար կարևոր էր առաջին հանդիպումն անցկացնել մրցակցի հարկի տակ: Մենք գոհ ենք վիճակահանության արդյունքից. Ռամիրեսը և Դավիդ Լուիսը ծանոթ են «Բենֆիկա»-ի խաղաոճին»,- «Չելսի»-ի գործադիր տնօրենին մեջբերել է ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը:
Վիճակահանության արդյունքները մեկնաբանել է նաև «Բենֆիկա»-ի սպորտային տնօրեն Ռուի Կոշտան՝ նշելով, որ ակումբը պատրաստ էր ցանակացած թիմի հետ հակամարտությանը. ցանկալի չէր միայն իսպանական ակումբների հետ հանդիպումը: