Այսօր տեղի է ունեցել «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեսթերվելլեի (Guido Westerwelle) հանդիպումը, որին ներկա են եղել նաև մի շարք այլ քաղաքական գործիչների ու քաղաքացիներ:
Հովհաննիսյանն իր տեսակետներն է ներկայացրել Հայաստանի ներքաղաքական մարտահրավերների և միջազգային գերակայությունների շուրջ:
«Ժառանգություն» կուսակցության լրատվական ծառայությունից «Առաջին լրատվական»-ին տեղեկացնում են, որ նույն օրը Րաֆֆի Հովհաննիսյանը «Ժառանգություն» կուսակցության կենտրոնական գրասենյակում հյուրընկալել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Քեթի Լիչին (Katherine Leach): Քննարկվել են Հայաստանի և տարածաշրջանի ընթացիկ զարգացումները:
Հանդիպմանը ներկա էր նաև կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Ստյոպա Սաֆարյանը:








































