Ռուսական Интерфакс գործակալության փոխանցմամբ՝ Իրանը պատրաստ է միջազգային դիտորդների այցին, որոնք երկրում կաշխատեն մշտական հենքի վրա՝ Իրանի միջուկային ծրագրի խաղաղ զարգացման հարցում արևմտյան պետությունների համագործակցության դիմաց:
Այս մասին հայտարարել է Իրանի գերագույն ղեկավար և հոգևոր առաջնորդ, այաթոլլահ Ալի Խամենեիի արտաքին հարցերով խորհրդական Մոհամադ Ջավադ Լարիջանին. «Իրանը պատրաստ է առաջարկել 100 տոկոսանոց թափանցիկություն՝ Արևմուտքի համագործակցության դիմաց: Իրանը հուսով է, որ արևմտյան երկրները Թեհրանին կվաճառեն մինչև 20 տոկոս հարստացված ուրան»:









































