Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Ֆիյոնը կարծում է, որ Եվրամիությունը «պետք էր այլ կերպ կազմակերպել», քանի որ մի շարք ուղղություններով այն արդյունավետ չի գործում:
«Երբ մենք ստեղծում էինք եվրոն, սխալ է թույլ տրվել. մենք միասնական արժույթ էինք ստեղծում այն երկրների համար, որոնցում կյանքի էին կոչվում միանգամայն տարբեր տնտեսական և բյուջետային քաղաքականություններ: Ընդ որում, ոչ մի կառավարություն չի եղել, որը կհամակարգեր այդ բոլոր քաղաքականությունները»,- ասել է Ֆիյոնը:
Բացի այդ, նա նշել է, որ դժարություններ են առաջացել նաև՝ կապված Շենգենյան այցագրի հետ։ «Նույն խնդիրները մենք տեսնում ենք Շենգենում. ձևավորվել է միասնական տարածություն, որի մեջ մտել են երկրներ, որոնք մշակում են միմյանցից տարբեր միգրացիոն քաղաքականություն»,- ասել է Ֆրանսիայի վարչապետը:
Նրա խոսքերով՝ անհրաժեշտ էր ստեղծել ինստիտուտ, որը կկարողանար համակարգել այդ բոլոր քաղաքականությունները:









































