«Ա1+»-ի փոխանցմամբ Սյունիքում երեկ գիշերվանից կրկին ձյուն է տեղում։ Մարզի ամենաբարձր կետում՝ Մեղրու լեռնանցքում ձյան շերտի հաստությունը հասնում է 35 սմ։
Ճանապարհներին մառախուղ կա ,սակայն դրանք անցանելի են։Մեզ հետ ունեցած հեռախոսազրույցում Մեղրու «ճանշին» ընկերության տնօրեն Ազատ Գասպարյանը տեղեկացրեց, որ մայրուղին մաքրվում է, մշակվում աղով և ավազով.սահմանված է հերթապահություն։
Սիսանի «Ճանշինից» էլ հայտնում են, որ մաքրման աշխատանքներ էլ շարունակվում է։ Այստեղ ձյան շերտը հասնում է 20-25սմ








































